ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կան ոչնչացման եզրին գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, հրավիրում եմ բարերարների ուշադրությունն այս խնդրին. Փաշինյան

Հայաստանում կան ոչնչացման եզրին գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, հրավիրում եմ բարերարների ուշադրությունն այս խնդրին. Փաշինյան

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացման եզրին են: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»,- ասաց վարչապետը:

Մյուս կողմից վարչապետն ընդգծեց, որ աշխատանքների ծավալը հսկայական է:

«Ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակությաին հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: