երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը

Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ, քանի որ մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը: 20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն ամբողջ աշխարհում, իսկ հիմա նաեւ Հայաստանում կլինեն:

Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով եւ բազմաթիվ այլ դիտարժան անակնկալներով: Խումբը հանդես կգա բացառիկ ծրագրով. մայիսի 9-ին` FOODPARK BY DOWNTOWN-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում , իսկ մայիսի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

  • Կիսվել: