կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 23 մլն 759 հազար դրամ հատկացնել թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Իրականում պահանջվում է 29,6 մլն դրամ, սակայն 5 մլն 875 հազարն առկա է:

ԿԳՄՍՆ-ն այդ նպատակով հայտարարել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Վեբէքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն: Նրա հետ կնքվել է պայմանագիր:

Նախատեսվում է երկրորդ փուլով ներդնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից.

  1. Տոմսերի վաճառքի համակարգ.Համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակագի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:
  2. Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգ.Այս համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք:

  • Կիսվել: