շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է լինելու մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ համերգը կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19.30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգի ծրագիրը՝ ստորև.

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ․
Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 դո մինոր, երկ 37
Մենակատար՝ Դմիտրի Իշխանով (դաշնամուր)

Ընդմիջում

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
Քնարական պատկեր «Շուշանիկ»
Սիմֆոնիա գոսերի և լարայինների համար
/ Գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի /

Կինոերաժշտություն

Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան

  • Կիսվել: