ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Բեռլինում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Բեռլինում

Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հունվարի 12-ին հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի մենակատարն էր աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը:

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գերմանացի հանդիսատեսը հիացած էր եղել հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի՝ 1959թ. սիմֆոնիայի ներկայացմամբ: Այն եվրոպացի հանդիսատեսի համար անհայտ էր, սակայն իր խորությամբ յուրովի ընկալվել է վերջինիս կողմից՝ արժանանալով բարձր գնահատանքի:

Հերթական անգամ հայ երաժիշտները կարողացել են բեռլինյան հայտնի համերգասրահում իրենց վարպետության միջոցով լավագույնս ներկայացնել դասական մշակույթի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու նվիրվածությունը:

Հիշեցնենք, որ Մյունխենում, Շտուտգարտում և Բեռլինում կայացած համերգներն իրականացվել էին նվագախմբի 2020թ. Եվրոտուրի շրջանակներում:

  • Կիսվել: