ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը

Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը

Մարդ այսպիսի պատմություն ու մշակույթ կունենա. Պատմության թանգարանում են մեր հերոսների սրերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը:

Նա, մասնավորապես, գրել է.

՛՛Հայկական բանակի հերոս տղաներին պատվին հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը։ Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում Զորավար Անդրանիկի ադմանդակուռ սուրը մեր նորօրյա ազատամարտիկներին։

Մուտքի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի հայկական բանակին՛՛:

  • Կիսվել: