շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Հայաստանի ջազի ասոցիացիան Ջազի միջազգային օրը կնշի վիրտուալ համերգով

Հայաստանի ջազի ասոցիացիան Ջազի միջազգային օրը կնշի վիրտուալ համերգով

Հայաստանի ջազի ասոցիացիան, որը 2019 թվականին Ջազի միջազգային օրը տոնեց Հայաստանի տաղանդավոր ջազ երաժիշտների և կուբացի հայտնի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ համերգային ծրագրով, 2020-ին տոնը նշելու է վիրտուալ համերգով:

Ապրիլի 30-ին կայանալիք լայվ համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

  • Կիսվել: