հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի երկաթուղու պատմությանը կարելի է ծանոթանալ վիրտուալ հարթակում

Հայաստանի երկաթուղու պատմությանը կարելի է ծանոթանալ վիրտուալ հարթակում

Հայաստանում գործող հակահամաճարակային միջոցառումների պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանրությանը ներկայացնում է նոր վիրտուալ տեղեկատվական հարթակ` Հայաստանի երկաթուղու պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Թանգարանի էջում կարող եք գտնել բացառիկ, արխիվային լուսանկարներ և վիդեոնյութեր, փաստաթղթեր և պատմություն ստեղծած մարդկանց մասին ինֆորմացիա: Հրապարակված նյութերը նվիրված են Հայաստանի երկաթուղային համակարգի ստեղծմանն ու զարգացմանը՝ սկսած Ռուսական կայսրության ժամանակաշրջանից, և սովետական ​​շրջանից, որը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի և ենթակառուցվածքների կիզակետն էր:

Բացի այդ, էջում արդեն տեղադրված է վիրտուալ շրջայցը Թանգարանով, որի հեղինակն է թանգարանի վարիչ Նիկողայոս Տեր-Կարապետյանը:

«Մեր ներկան և արդյունավետ ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան հոգատար ենք մենք վերաբերվում պատմությանը, որքան խորը գիտենք և վերլուծում ենք անցյալի սխալները և գնահատում ենք անցյալի հաջողությունները», – նշում է ծրագրի նախաձեռնող, ՀԿԵ-ի Տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Սենիկ Մուրադյանը:
Նրա խոսքով, Թանգարանի էջի ստեղծմանը զուգահեռ կլուծվի նաև պատմական նյութերի թվայնացման խնդիրը:

Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվեց 2009 թվականին Երևանի կայարանում: Տարիների ընթացքում այստեղ հավաքագրվել է Հայաստանի երկաթուղու պատմությանը նվիրված ծավալուն ցուցահանդեսը, որը սկսվում է 1895-ի մայիսից: Ամենահին ցուցանմուշը (19-րդ դար)՝ ցարական ժամանակներում շահագործվող շոգեքարշն է:

  • Կիսվել: