չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի բնության պետական թանգարանը ողջ օրվա ընթացքում անվճար սկզբունքով բաց կլինի

Հայաստանի բնության պետական թանգարանը ողջ օրվա ընթացքում անվճար սկզբունքով բաց կլինի

Այսօր նշվում է «Թանգարանների միջազգային օր» միջոցառումը: Օրվա կապակցությամբ սիրով հրավիրում ենք ձեզ Հայաստանի բնության պետական թանգարան` մասնակցելու «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:

Մայիսի 21-ին թանգարանն անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 24:00-ը: Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 34: Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում իր հավաքածուներով ու թանգարանային արժեքներով:

Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:

  • Կիսվել: