ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի Ազգային պատկերասրահը՝ ԱՊՀ երկրների 10 լավագույնների ցանկում

Հայաստանի Ազգային պատկերասրահը՝ ԱՊՀ երկրների 10 լավագույնների ցանկում

«ТурСтат» տուրիսատական պորտալը կազմել է ԱՊՀ երկրների լավագույն պատկերասրահների վարկանիշը, որոնք հայտնի են այցելություններով և առցանց շրջագայություններով, վիրտուալ էքսկուրսիաներով, ցուցահանդեսներով և սոցիալական ցանցերում եթերներով:

Հայաստանի Ազգային պատկերասրահն ընդգրկվել է այդ վարկանշային ցուցակում։

Ցուցակում են նաև Մոսկվայում Տրետյակովյան պատկերասրահը, Պուշկինի թանգարանը, Սանկտ Պետերբուրգում Ռուսական թանգարանը, Մինսկում, Ալմատայում, Բաքվում, Տաշքենդում, Քիշնևով, Բիշկեքում ազգային պատկերասրահները։

Վարկանիշը հիմնված է թանգարանների ժողովրդականության վերլուծության և վիրտուալ էքսկուրսիաների ու թանգարանային ցուցահանդեսների առաջարկների վերլուծության վրա:

  • Կիսվել: