շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի ազգային պատկերասրահը 100 տարեկան է

Հայաստանի ազգային պատկերասրահը 100 տարեկան է

Ուղիղ 100 տարի առաջ  այս օրը՝ 1921 թ. օգոստոսի 14-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը, որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր, տեղեկացնում են Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
 
՛՛Հայաստանի համար դժվարին այդ ժամանակաշրջանում, երբ պետությունը կանգնած էր բազմաթիվ լրջագույն խնդիրների առաջ, նման մշակութային կենտրոնի հիմնումը բավական բարդ, բայց պահանջված ու պատասխանատու քայլ էր: Աշխարհասփյուռ հայությանը պետք էր մի փարոս, որը կմեկտեղեր ազգի մշակութաստեղծ ուժը և կհանդիսանար ոգեղեն վերածննդի հիմք:
 
Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ, իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան  40 000 ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՆՄՈՒՇՆԵՐ:
Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել, պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:
 
Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝ Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց, չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ::

  • Կիսվել: