շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ազգային հերոսը վիրահատվել է

Հայաստանի ազգային հերոսը վիրահատվել է

ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նախօրեին վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում: 

 Այս մասին  InfoPort.am-ին հայտնեց  «Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ Չեքիջյանը երեկ առողջական խնդիրներով դիմել է բժշկական կենտրոն և համապատասխան ստուգում անցնելուց հետո վիրահատվել: 

«Հովհաննես Չեքիջյանը հիմա հետվիրահատական փուլում է: Առողջական վիճակը բավարար է»,- ասաց նա։

  • Կիսվել: