կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 30.000 հանդիսատես

Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 30.000 հանդիսատես

Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 30.000 հանդիսատես։ Անսամբլը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ և «Ս.Ա.Ս. շոուներ բոլոր երկրներից» կազմակերպության հրավերով փետրվարի 28-ից գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, հանդես գալով «Հայաստանի երգերը, պարերը և տարազները» համերգային ծրագրով: Հյուրախաղային ծրագրում ներառված է 23 համերգ, որոնք ներկայացվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ինչպիսիք են Բրետտանը, Օքսիտանիան, Նուվել-Աքվիտանիան, Օվերն-Ռոն-Ալպը, Փլեյս դը լա Լուարը և Վալդե Լուարը

Հայաստանի «Ալթունյան» պետական համույթն արդեն իսկ համերգներով հանդես է եկել Սենթ Դոմնիյոկի «Գրան կլոզ» համերգասրահում, Բոժ ան Անժույի «Ռենե դ’Անժուի անվան մշակութային կենտրոնում» և «Ալտրեա» համերգասրահում, Թուլուզի «Բարիեր խաղատան» համերգասրահում, Ֆիժեակի «Ֆրանսուա Միտերանի անվան կենտրոնում», Բուլազակի «Պալիո» համերգասրահում, Մոզակի «Արլեքին» համերգասրահում, Մեզոսի «Միրաժ» համերգասրահում, Սոժոնի «Սալիկորն» համերգասրահում, Լը Մանսի «Կոնգրեսների պալատում», Ֆեյտիատի «Ժորժ Բրասենս կենտրոնում», Սենթ Բրեվենի «Էթուալ դը Ժադ կենտրոնում» և Լ’Անկլուատրի «Մուլտիմեդիայի սրահում»։

Այս պահին համույթը գտնվում է Շեսի քաղաքում, որտեղի Ժորժ Սանդի անվան կենտրոնում համերգային կատարումներով հանդես է գալու մինչև մարտի 28-ը: Եզրափակիչ համերգը կկայանա մարտի 29-ին` Մամերս քաղաքի «Սոգոնա սրահում»:

  • Կիսվել: