կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով». հայ քաղաքագետի ցուցահանդեսը Վարշավայի համալսարանի գրադարանում

«Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով». հայ քաղաքագետի ցուցահանդեսը Վարշավայի համալսարանի գրադարանում

Հոկտեմբերի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի՝ «Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանություն:

Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և տարածաշրջանի պատմության վկայություն հանդիսացող, համաշխարհային կարևորություն ունեցող տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Վարշավայի համալսարանի գրադարանի փոխտնօրեն Կատարժինա Շլասկան և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Ս․Մկրտչյանն ընդգծեց Ռ․Գալիչյանի կողմից իրականացվող հսկայական աշխատանքի և դրա արդյունքների՝ որպես պատմության անաչառ վկայություն, կարևորությունը: Նա նշեց, որ քարտեզները հանդիսանում են ժողովուրդների և պետությունների յուրօրինակ «ծննդյան վկայական» և օգնում պայքարելու պատմության կեղծարարների դեմ:
Հոկտեմբերի 26-ին Ռ․Գալիչյանը հանդես եկավ 2600 տարվա պատմության ընթացքում Հայաստանի սահմանների վերաբերյալ դասախոսությամբ։
Լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 4-ը։

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: