շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է "Նիկա" մրցանակի

Հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է "Նիկա" մրցանակի

Ռեժիսոր Հայկ Օրդյանի "Զուլալի" գեղարվեստական ֆիլմը ներկայացվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոկարտինան, որը նկարահանվել է կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ, առաջադրվել է "ԱՊՀ եւ Վրաստանի Լավագույն ֆիլմ" անվանակարգում:

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Նարինե Աբգարյանի "Զուլալի" պատմվածքների ժողովածուի մոտիվներով: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է ընտանեկան արժեքների հանդեպ հավատը հրաշքներ գործում ։

  • Կիսվել: