շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ պատանի երաժիշտները Դուբայում մասնակցել են վարպետության դասերի, դասախոսությունների, համերգների

Հայ պատանի երաժիշտները Դուբայում մասնակցել են վարպետության դասերի, դասախոսությունների, համերգների

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները փետրվարի 1-ից 16-ը Դուբայում մասնակցել են Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և  «InClassica»  միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ, ունկնդրել են 16 դասական համերգ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

Վարպետության դասեր են անցկացրել հանրաճանաչ այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Ջուլիանո Մացոկանտեն (Giuliano Mazzoccante), Հե-Յանգ Քիմը (Hae-Young Kim), Էշլի Վասը (Ashley Wass), Ալեքսանդր Չաուշյանը (Alexander Chaushian), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբի (Berlin Symphony Orchestra) և Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբի (Oxford Philharmonic Orchestra) կոնցերտմայստերները և ուրիշներ։

Այս կրթական փորձառության կարևորագույն մասն են եղել «InClassica» փառատոնի համերգները, որոնց ընթացքում հանդես են եկել հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը (Berlin Symphony Orchestra), Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Oxford Philharmonic Orchestra), անվանի դիրիժորներ Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos), Քրիստոֆ Պոպենը (Christoph Poppen), Լուկաս Մասիանսը (Lucas Macías), ինչպես նաև հանրահռչակ արտիստներ, ինչպիսիք են՝ Քամիլ Թոման (Camille Thomas), Մաքսիմ Վենգերովը (Maxim Vengerov), Զի Զին (Zee Zee) , Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Յոլ Ում Սանը (Yeol Eum Son), Ֆրանկ Բրալենը (Frank Braley) և այլք։

  • Կիսվել: