չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ. ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը.

.Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը.

.Պատմագրություն.

.Հնագիտական ժառանգություն.

.Հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում.

.Ուրարտագիտություն.

.Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ. հոկտեմբերի 10-ը՝ ժամը 11:00-ն:

  • Կիսվել: