չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայ կինոյի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների շարք

Հայ կինոյի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների շարք

Հայ կինոյի՝ ապրիլի 16-ի առիթով, Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի ևս նախաձեռնել է հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների շարք «Մոսկվա» կինոթատրոնում։ Ծրագրի համար հատուկ ընտրվել են 2020-2021 թթ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը, որոնց գերակշիռ մասը դեբյուտային աշխատանքներ են։

Օրվա խորհրդին հավատարիմ՝ կինոթատրոնի տարբեր կինոդահլիճներում տարբեր ժամերի տեղի կունենան ցուցադրություններ, այդ թվում՝ 53 րոպե տևողությամբ 6 անիմացիոն և 89 րոպե տևողությամբ 4 կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերաներ, ինչպես նաև նույն օրը՝ 18։00-ին կինոսերները կարող են դիտել Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ վերականգնված՝ Սերգեյ Իրայելյանի «Պատանդներ» (1991թ․) ֆիլմը՝ (Հայֆիլմ, դրամա, 89 րոպե։

Ֆիլմի հերոսը՝ Գևորգ Ադամյանը, ազդեցիկ մարդ է, ապրում է «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով, ինչն էլ դառնում է նրա կործանման պատճառը։ 

Նույն օրը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա նաև Արամ Շահբազյանի «ՉՆՉԻԿ» լիամետրաժ ֆիլմի հայաստանյան պրեմիերան (ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրի շրջանակում)։ Այս ֆիլմը անցել է դժվարին ու խութառատ ճանապարհ, անցել է բազում փորձություններով և, ի վերջո, հասել իր հանգրվանին։

Ստորև ներկայացնում ենք ցուցադրությունների ժամանակացույցը և ցանկը։

  • Կիսվել: