կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ-իրանական անիմացիան նվաճել է 10 միջազգային մրցանակ (տեսանյութ)

Հայ-իրանական անիմացիան նվաճել է 10 միջազգային մրցանակ (տեսանյութ)

Իրանի եւ Հայաստանի համատեղ արտադրություն՝ «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիան արժանացել է 10 միջազգային մրցանակի, գրում է parstoday.ir-ը:

Իրանական «Հուրախշ» ստուդիայի և հայկական «Հոշկի» կինոստուդիայի համատեղ արտադրությունը համարվող «Թռչող տերևների երգը», վերջին 10 ամիսների ընթացքում իր փառատոնային շրջագայության ընթացքում մասնակցել է 48 միջազգային փառատոների և արժանացել 10 մրցանակի։

Փարիզի միջազգային անիմացիոն կինոփառատոնի (PIAFF) հանդիսատեսի մրցանակը վերջին մրցանակն է, որին արժանացել է «Թռչող տերեւների երգը»։

Բացի այս մրցանակից, այս անիմացիան ստացել է ևս 9 մրցանակ, այդ թվում՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը և Հայկական «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Գենադի Մելքոնյանի» անվան հատուկ մրցանակը։

Այս անիմացիայի ստեղծման  համար համատեղ համագործակցությունը ձևավորվել է նրա հայ ռեժիսոր Արմինե Անդայի՝  իրանցի մեծ կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի բանաստեղծական կինոյի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության շնորհիվ։

Այս անիմացիան Սոնա անունով 12-ամյա աղջկա մասին է, ով քնում է անտառի տերևների մեջ և որոշում է գիտելիք փնտրել։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: