հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Հայ ասպետ»-ին 10 տարով տրված տարածքը հետ է վերցվել եւ տրվել թիվ 13 հիմնական դպրոցին

«Հայ ասպետ»-ին 10 տարով տրված տարածքը հետ է վերցվել եւ տրվել թիվ 13 հիմնական դպրոցին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Երևանի Արշակունյաց թիվ 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 149,2 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էռնեստ Թելմանի անվան թիվ  13 հիմնական դպրոցին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքը ժամանակին դպրոցից վերցվել էր եւ 10  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էև «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամին: Սակայն այժմ այդ հիմնադրամի իրավունքը դադարեցվել է, հետեւաբար, դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է, որ տարածքը կրկին իրենց տրվի:

Նշենք, որ դպրոցի հարեւանությամբ կառուցվում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը, որը ևս խթան կհանդիսանա դպրոցի դասարանների քանակի ավելացմանը:

Նշենք, որ «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը:

  • Կիսվել: