երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
HAUSER-ը բեմից իջավ հանդիսատեսի մոտ, շփվեց ու կիսվեց էմոցիաներով․ մանրամասներ երևանյան համերգից

HAUSER-ը բեմից իջավ հանդիսատեսի մոտ, շփվեց ու կիսվեց էմոցիաներով․ մանրամասներ երևանյան համերգից

Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը ՀԱՅԱ փառատոնի շրջանակում երեկ՝ հունիսի 17-ին, Երեւանում հանդես եկավ իր առաջին մենահամերգով։ Խորվաթ արտիստի հանդիպումը հայ երկրպագուների հետ տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում։

«Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ կյանքումս առաջին անգամ։ Շնորհակալ եմ, որ եկել եք իմ մենահամերգին։ Հուսով եմ՝ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,-ելույթի սկզբում նշեց HAUSER-ը, որը բեմից հանդիսատեսին հաղորդեց իր էներգիան ու հոգին։ 

Համերգի ամենատպավորիչ հատվածը նրա ու հանդիսատեսի անմիջական հանդիպումն էր, երբ երաժիշտն իջավ բեմից ու սկսեց նվագել իրեն շրջապատած երկրապագուների կողքին։ 

Ելույթի նախօրեին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արտիստը վստահեցրել էր, որ համերգը մեծ անակնկալ կլինի իր երաժշտության սիրահարների համար։ Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ համաշխարհային աստղին հաջողվեց գերել նաեւ հայ հանդիսատեսի սրտերը։

HAUSER-ը Հայաստանում դեռեւս շատ բաներ չի հասցրել ուսումնասիրել, բայց  նշել է, որ ցանկություն ունի ծանոթանալու հայկական խոհանոցին եւ խմիչքներին։

Հավելենք, որ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում՝ հուլիսի 28-ին, Երեւանում ելույթ կունենա նաեւ հայտնի դիջեյ MARTIN GARRIX-ը։ 

  • Կիսվել: