կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաստատվել են առարկայական օլիմպիադաների ժամկետները և անցկացման ընթացակարգերը

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների ժամկետները և անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական):

Առաջադրանքները կազմում են հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում է մարզային կրթության վարչություններին օլիմպիադաների անցկացման օրը՝ էլեկտրոնային տարբերակով:

Նշենք, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն անցկացվում է տեսական և  գործնական փուլերով:

Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները  տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:

  • Կիսվել: