ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հարյուրամյա հայկական գրաֆիկա»․150 հայ նկարիչների գործեր են ներկայացվել Գյումրիում կազմակերպված ցուցադրությանը

«Հարյուրամյա հայկական գրաֆիկա»․150 հայ նկարիչների գործեր են ներկայացվել Գյումրիում կազմակերպված ցուցադրությանը

Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում այսօր կազմակերպվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսի  եզրափակիչ ցուցադրությունը, որին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների 150 հայ նկարիչներ։ Ցուցադրությունը բացվել էր նախորդ տարի սեպտեմբերի 5-ին, բայց համավարակի, ապա պատերազմի պատճառով աշխատանքները  հիմնականում ցուցադրվում էին վիրտուալ տիրույթում, գրում է shantnews.am-ը:

«Էս ցուցադրության ամբողջ ընթացքում եղավ պատերազմ, եղավ համավարակ։Բավականին դժվար օրեր ունեցանք: Չկար այցելուներ և թանգարանը կարծես դատարկ լիներ: Էսօր մեծ թվով արվեստագետներ ու նկարիչներ են եկել Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից ցուցադրությանը ներկա գտնվելու համար»,- նշել է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը:

Երիտասարդ արվեստագետների  գրաֆիկական քանդակների ու  կտավների  կողքին ցուցադրության էին ներկայացված նաև հայ հայտնի դասական  նկարիչների  անհայտ աշխատանքները, ինչպես նաև 30-ական թվականների սյուռեալիստական ոճի ստեղծագործությունները։

  • Կիսվել: