չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի ծննդյան 155-ամյակի առիթով

Հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի ծննդյան 155-ամյակի առիթով

Վաղը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի ծննդյան 155-ամյակի առիթով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, արվեստագետներ ծաղիկներ կխոնարհեն Վարդապետի շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան կարգ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Դրան կհաջորդի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

 

  • Կիսվել: