ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են թափուր հաստիքներ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են թափուր հաստիքներ

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Վերջիններիս կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։ Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։
 

«Շահագրգիռ բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք հետևել կայքի տվյալ ենթաբաժնում արվող պարբերական թարմացումներին և դիմումները ներկայացնել հայտարարություններում նշված ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն։

  • Կիսվել: