երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Աշխարհի տարբեր երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահար Լոլա Աստանովան, որն աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլև գրավիչ արտաքինով, առաջին անգամ համերգներով հանդես կգա Հայաստանում:

Երեկոները տեղի կունենան դեկտեմբերի 20-21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Երաժիշտը ելույթ կունենա լարային կազմի նվագակցությամբ:

Լոլա Աստանովան ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Carnegie Hall»- ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում: Աստանովայի նվագացանկը հարուստ է և բազմազան. նա նվագում է ինչպես դասական, այնպես էլ ջազ, փոփ ժանրի ստեղծագործություններ: Աստանովան նաև կոմպոզիտոր է և թողարկել է մի քանի ալբոմ:

Դաշնակահարուհին, որը բազմահազար հետևորդներ ունի սոցիալական հարթակներում, բեմական տեսքով ապացուցել է, որ հնարավոր է լինել և՛ գայթակղիչ, և՛ տաղանդաշատ: Նրա տեսահոլովակները դարձել են «YouTube»-ի և «Ինստագրամ»-ի սենսացիաները:

  • Կիսվել: