ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համերգի ժամանակ՝ բեմի վրա, մահացել է երաժիշտ Դևիդ Օլնին

Համերգի ժամանակ՝ բեմի վրա, մահացել է երաժիշտ Դևիդ Օլնին

ԱՄՆ-ում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Դևիդ Օլնին: Երաժիշտը մահացել է հենց համերգի ժամանակ բեմի վրա, տեղեկացնում է kulturomania.ru-ն՝ հղում անելով NME-ին:

Նշվում է, որ համերգը կայացել է Սանտա-Ռոսա-Բիչում: 71-ամյա Դևիդ Օլնին  ելույթի ժամանակ ընկել է: Հանդիսատես բժիշկը փորձել է նրան օգնել, սակայն անօգուտ:

«Մահացել է հիանալի մարդ, լենգենդ, գրող և կոմպոզիտոր: Երրորդ երգի ընթացքում նա կանգնել է, ներողություն խնդրել և փակել աչքերը»,- սոցիալական ցանցում գրել է Օլնիի հետ ելույթ ունեցող Էմի Ռիգբին:

  • Կիսվել: