երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համերգ, որին սպասում են բոլորը. կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը (տեսանյութ)

Համերգ, որին սպասում են բոլորը. կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը (տեսանյութ)

Սույն թվ․ փետրվարի 19-ին, ժ․ 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր՝ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /սոպրանո/ մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։

Գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է "Օպերային երգչուհի" որակավորումը։ Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։

• Մեներգիչների՝ "Տաթևիկ Սազանդարյան" հանրապետական մրցությում արժանացել է երկրորդ մրցանակին,

• «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին,

• Բեռլինում տեղի ունեցած՝ "Բախ և Կոմիտաս" միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։

• 2015թվականից մինչ օրս հանդիսանում է "ՕՊԵՐԱ ՎԻՎԱ" վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։

• 2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։

• 2021թվականից մինչ օրս միացել է "Թրայվ Արմենիա" հայ-ամերիկյան հիմնադրամի և "Ապագայի Կամուրջներ" կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև՝ Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։

  • Կիսվել: