կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համազգային թատրոնը Գերմանիայում բեմ կբարձրացնի Արցախյան ազատամարտի տարիների մասին պատմող մոնոներկայացում

Համազգային թատրոնը Գերմանիայում բեմ կբարձրացնի Արցախյան ազատամարտի տարիների մասին պատմող մոնոներկայացում

Համազգային թատրոնը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ մասնակցելու Հաննովեր քաղաքում կայանալիք թատերական փառատոնին, այդ շրջանակներում բեմ բարձրացնելով «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում Արցախյան ազատամարտի տարիներին:

 Այս մասին տեղեկացրել է Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

«Այդ փառատոնի հանդիսատեսը տիրապետում է ռուսերենին, ուստի խաղալու եմ ռուսերեն, որպեսզի նյութը մատչելի ու հասանելի լինի նրան: Ուզում եմ՝ ներկայացման միջոցով նրանք ևս իմանան մեր պատմությունը, Արցախյան պատերազմը տեսնեն մեր տեսանկյունից»,-շեշտել է Նարինե Գրիգորյանը:

  • Կիսվել: