հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնն անցկացվել է հունիսի 21-23-ը Ջավախքում:

Հայաստանի նկարիչների միությունը հայտնում է, որ պլեներ-փառատոնը կյանքի են կոչել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների լիգան։

Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից փառատոնին մասնակցող հայ և վրացի արվեստագետները շրջել են Ջավախքի նշանավոր պատմամշակութային և գեղատեսիլ վայրերում (Աբուլ լեռ, Խերթվիզ բերդ, Փարվանա լիճ և այլն) ու կտավին հանձնել իրենց տպավորությունները:

Փառատոնի արդյունքում ստեղծվել է ավելի քան քառասուն կտավ: Կտավներն առաջիկայում կներկայացվեն ցուցահանդեսով:

  • Կիսվել: