չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:

Ինչպես  հայտնում են թատրոնից, բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, բեմադրող բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

 

 

  • Կիսվել: