երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հաջողությամբ ավարտվել է Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Հաջողությամբ ավարտվել է Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև դրանք միավորել, ձևավորել, վերջնական հարդարել և կարգավորել են հնչողությունը:

Ծրագրում ներգրավված 10 աշակերտները պատրաստել են նվագարաններ՝ 2 քանոն, 2 քամանչա, 2 դուդուկ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին են փոխանցել վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացներն անցկացվել են վարպետների արհեստանոցներում:

Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ճանաչված վարպետների կուտակած բազմամյա փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտությունների ուսուցումը:

  • Կիսվել: