հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաղպատի փլուզված աշտարակն ամբողջությամբ կվերականգնվի. նախագիծը պատրաստ է

Հաղպատի փլուզված աշտարակն ամբողջությամբ կվերականգնվի. նախագիծը պատրաստ է

Հաղպատի աշտարակը, որը վնասվել էր վերջին  տարիների երկրաշարժերից, ինչի պատճառով էլ այն 2023-ի մայիսի 14-ին փլուզվել էր, ամբողջությամբ կվերականգնվի:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: 

Նրա խոսքով՝ Հաղպատում պարբերաբար ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվել են, սակայն վերջին մի քանի տարում՝ ոչ:

«Հաղպատի աշտարակը վնասվել էր վերջին երկրաշարժերից: Մարզային աշխատակիցները խնդիրը ֆիքսել էին մոտ երկու տարի առաջ ու ահազանգել, ինչից հետո մենք ենք գնացել Հաղպատ: Դեռ նախորդ տարվա իմ այցից հետո նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման նախագծի մասին, որովհետև ակնհայտ էր, որ փլուզման վտանգ կա: Նախագիծն ընդունվել է գիտամեթոդական խորհրդի կողմից: Վերականգնման մրցույթը հայտարարման փուլում է, և առաջիկա օրերին կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածն ամբողջությամբ կվերականգնվեն»,-նշեց Վանյանը: 

  • Կիսվել: