հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաագայում երեք էկոակտիվիստներ ապուր են լցրել «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի վրա

Հաագայում երեք էկոակտիվիստներ ապուր են լցրել «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի վրա

Հաագայի ոստիկանությունը ձերբակալել է երեք էկոակտիվսիտների, որոնք փորձել են վնասել Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը։ Նրանցից մեկը գլխով սոսնձվել է կտավին, իսկ երկրորդը պահածոյացված ապուրը լցրել է նրա վրա:

Mauritshuis թագավորական պատկերասրահի ներկայացուցիչները, որտեղ պահվում է 17-րդ դարի նշված կտավը, հայտարարել են, որ ցուցանմուշը չի վնասվել, քանի որ այն ունեցել է պաշտպանիչ ապակի։ «Նկարի վիճակը գնահատել են մեր վերականգնողները, բարեբախտաբար, ապակու ետևում գտնվող արվեստի գործը չի տուժել»,- հայտնել են պատկերասրահի աշխատակիցները։

Ոստիկանությունը բերման է ենթարկել վանդալիզմի գործողության երեք մասնակիցների՝ «հրապարակայնորեն գույքին վնաս պատճառելու համար»։

 

 

 

 

  • Կիսվել: