Գյումրու «Սև բերդ» ամրոցում ազդարարվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը
«Քեզ համար, Հայաստան» հոբելյանական համերգով հուլիսի 14-ի երեկոյան։ Քաղաքի բոլոր երաժշտական, մշակութային հաստատություններում տոնական միջոցառումներ էին՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված։
«Սև բերդ» ամրոցում Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին մեծ շանսոնիեի երգերի վրա հիմնված ստեղծագործությունները, իսկ համերգի ավարտին Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի կատարմամբ հնչեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որը գործիքավորել էր «Անի» փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Ձամուկաշվիլին։
Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ սա այն փոքրիկ շնորհակալությունն է մեծ շանսիոնեին, ով ահռելի ներդրում ունի հետերկրաշարժյան Գյումրու զարգացման գործում։