երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գյումրու Մհեր Մկրտչյանի փոքր բեմը փորձարարական հարթակ՝ նոր գաղափարների համար

Գյումրու Մհեր Մկրտչյանի փոքր բեմը փորձարարական հարթակ՝ նոր գաղափարների համար

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկականթատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճը՝ նախատեսված 70 հանդիսատեսի համար, իր ուրույնտեղն ունի քաղաքի մշակութային գունապնակի հարստացման գործում։ Այս բեմում խաղում ենթե՛ ճանաչված ու սիրված դերասանները, թե՛ ոլորտում առաջին քայլերն անող սկսնակները։

Բեմը փորձարարական է՝ բաց բոլոր հետաքրքիր  գաղափարների առաջ։ Հերթական ներկայացումն է Մհեր Մկրտչյանի փոքր բեմում․․․ Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալույսյանը պիես է գրելև բեմադրել, երբ նկատել է, որ հասարակության մեջ կանանց մի ստվար զանգված դժվար է կողմնորոշվում,չի գտնում իր դերն ու դիրքը այս կյանքում։

Պիեսն անվանել է «Ճիչ», որտեղ ճչում է հասարակությանկողմից հալածված, երջանկության համար դատապարտվող կնոջ հոգին։ Արմենը, չնայած խիստ երիտասարդ տարիքին, վեր է հանել մի խնդիր,որը հասարակությունը հիմնականում անտեսում է՝ աչք փակելով երևույթի վրա․ «Մեր կանայք ապրում են երջանիկ․․․ընտրում են այն մասնագիտությունը,այն տղամարդում, որին իրե՞նք են ուզում․․․իհարկեդա այդպես չէ, ինքնախաբեությամբ զբաղվելը հարցի լուծում չէ․․․Եթե ուզում եք երջանիկ լինել՝ փախեքմտքի ծուղակից»,- ասում է «սարքովի» երջանկությունը դատապարտող  երիտասարդ ռեժիսորը։

Պատմությունը հյուսված է 4 կնոջ ներաշխարհի փոթորկումներիշուրջ, ովքեր հարցադրում են անում կյանքի իմաստի ու սիրո վերաբերյալ։ Նրանց կյանքըհիմնովին փոխում է ծովից հայտնված տղամարդու կերպարը և փոթորկում նրանց հույզերն ուապրումները  հիմնովին, այստեղ է, որ հասարակությանճնշումների տակ գալիս է զղջումի, ինքնամեղադրանքի զգացումը և կանայք լքվելու և անտեսվելուվախից նախընտրում են տղամարդուն տեսնել սպանված, բայց իրենց կողքին։ Դերակատարները նույնպես սկսնակ են՝ ռեժիսորիհամակուրսեցիները՝  Անահիտ Ղազարյան, ԱնուշիկԱրիստակեսյան, Մարիամ Խանոյան և Էլենա Սարգսյան։

  • Կիսվել: