ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Էմմին» կկայանա սեպտեմբերին

«Էմմին» կկայանա սեպտեմբերին

ԱՄՆ հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաալիքով, Թվիթերում գրել է ամերիկացի կատակերգու Ջիմի Կիմելը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Կիմելը նաև հայտնել է, որ ինքն է վարելու արարողությունը։

«Ես չգիտեմ՝ որտեղ կամ ինչպես կամ նույնիսկ ինչու ենք մենք դա անում, բայց մենք դա անում ենք, և ես պետք է վարեմ միջոցառումը»,-գրել է նա։

Ի դեպ՝ Կիմելն արդեն երրորդ անգամ է վարելու «Էմմի» մրցանակաբաշխությունը։ «Էմմիի» 2020 թվականի հավակնորդների անունները հայտնի կդառնան հուլիսի 28-ին։

 

  • Կիսվել: