չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գյումրիում տեղի ունեցավ նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը. Լուսանկարներ

Գյումրիում տեղի ունեցավ նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը. Լուսանկարներ

Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի ունեցավ նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի << Լռության ձայնը>> խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։

Նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական բնույթի է։

Գյումրիում ծնված Մարինե Մանուկյանի խոսքով` մի քանի տարի առաջ է դեռ որոշել ծննդավայրում ցուցահանդես անել, ինչից հետո առանց դադարի մեկը մյուսի հետևից ծնվել են նկարները։ Գեղանկարները լռության ձայնը լսելի դարձնելու և այն դրական զգացողություններով խլացնելու միտում ունի։

Ցուցահանդեսին ՀՀ Նկարիչների Միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի ստեղծագործություններին անդրադարձել են նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը։ Գեղանկարները կցուցադրվեն մեկ ամիս։

  • Կիսվել: