ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրանը հրամանագիր է ստորագրել Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոյին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե Մոնտալտոյին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- նշված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: