ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար:  Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում:

Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ: Մշակումները կթողարկվեն «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության պիտակով:

n2.jpg (722 KB)

n3.jpg (480 KB)

n4.jpg (507 KB)

n5.jpg (479 KB)

n6.jpg (685 KB)

n7.jpg (426 KB)

n8.jpg (588 KB)

n9.jpg (460 KB)

n10.jpg (429 KB)

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: