հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գորիսում այսօր հայ-իրանական մշակութային փառատոն կանցկացվի

Գորիսում այսօր հայ-իրանական մշակութային փառատոն կանցկացվի

Սիրելի՛ հայրենակիցներ և հյուրեր, սիրով hրավիրում ենք Ձեզ մասնակցելու բացառիկ իրադարձության՝ «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Գորիսում: Հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Սպասվում է՝ 

• Հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ներկայացում

• Հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ

• Ավանդական գորգերի ցուցադրություն երկու մշակույթներից, երաժշտական խմբերի կատարումներ

• Արցախյան մշակութային խմբերի ելույթներ՝ Արցախի պարի պետական համույթի, «Մենք ենք մեր սարեր», «Այաների» համույթների մասնակցոիթյան։

• «Մատուռ» երգչախումբ

• Գորիսի մշակութային հաստատությունների բազմաժանր ներկայացումներ:

Միացե՛ք մեզ այս յուրահատուկ տոնակատարությանը, որը կամրապնդի մշակութային կապերը և կստեղծի նոր կամուրջներ:

Փառատոնի մեկնարկը՝ ժամը 17:00-ին. վայրը՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ:

Եկե՛ք միասին բացահայտենք հայկական և իրանական մշակութային ժառանգությունը:

Սպասում ենք Ձեզ Գորիսում՝ այս եզակի մշակութային հանդիպմանը:

  • Կիսվել: