ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանում պետք է կայանար Բրեգովիչի համերգը, սակայն հայտնել են, որ այն տեղի չի ունենա։ 

Նշենք, որ Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:

Գորան Բրեգովիչը Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

 

  • Կիսվել: