չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում

Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը բազմիցս հանդես է եկել մենապարերով, Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:

Օպերային թատրոնից հայտնում են, որ 2022-ին մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:

«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:

  • Կիսվել: