ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Google Arts and Culture հարթակում ցուցադրվում է Հայաստանի մշակութային արժեքներից մեկը

Google Arts and Culture հարթակում ցուցադրվում է Հայաստանի մշակութային արժեքներից մեկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «UNESCO World Heritage Review»-ի համագործակցությամբ՝ հայտնի Google Arts and Culture հարթակի վրա ստեղծվել և արդեն ցուցադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքներից մեկը՝ «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր»։

 ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ևս երկու մշակութային արժեք շուտով կտեղադրվի հարթակում:

  • Կիսվել: