չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գիտությունը համալսարաններ բերելու համար անհրաժեշտ չի ինստիտուտները ներառել համալսարանների կազմում. գիտնական

Գիտությունը համալսարաններ բերելու համար անհրաժեշտ չի ինստիտուտները ներառել համալսարանների կազմում. գիտնական

Մենք տեսել ենք հայտարարություններ, որ կառավարությունը չի պատրաստվում գիտահետազոտական ինստիտուտները միավորել համալսարանների հետ, բայց հիմա դա այս օրենքում տեսնում ենք: Այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ռոբոմարտի» համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը:

«Գիտությունը համալսարաններ բերելու համար անհրաժեշտ չի կազմի մեջ ներառել: Դա մեթոդներից մեկն է, բայց նաեւ ամբողջ աշխարհում հայտնի է մոթդը, երբ կազմում չգտնվող ինստիտուտների գիտնականները հանդիսանում են համալսարաններում դասախոսներ: Դա աշխատող մոդել է զարգացած երկրներում: Այկդ հիմնվորումը ոչ թե թերի է, այլ պարզապես կեղծ է»,- հայտարարեց նա:

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ հավելեց, որ ճիշտ չէ պնդումը, թե գիտությունը կտրված է համալսարաններից. «Այսօր գիտության ոլորտի մի ստված զանգված դասավանդում է համալսարաններում: Տարբեր համալսարանների ուսանողներ տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում սերտորեն կապված են գիտական կազմակերպությունների հետ: Խնդիրը դրա մեջ չի, այլ նրա մեջ, թե ինչ կարող է գիտական հաստատությունը տալ համալսարանին եւ ինչ կարող է համալսարանը տալ գիտական կազմակերպությանը: Եթե մենք միավորենք դրանք, դրանից այդ կապը չի ուժեղանա եւ չի թուլանա։

Եթե մենք ստիպում ենք, որ մեր համալսարանի պրոֆեսորը 70 ժամ դասվանդի, գիտության մասին այդտեղ խոսք չի կարող լինել, որոպվեհետւ պարզապես ժամանակը չի հերիքի»:

  • Կիսվել: