չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Գիտության շաբաթ» փառատոնի կայքէջը պատրաստ է, այն կօգնի մեկ հարթակում գտնել փառատոնի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան

«Գիտության շաբաթ» փառատոնի կայքէջը պատրաստ է, այն կօգնի մեկ հարթակում գտնել փառատոնի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան

«Գիտության շաբաթ» փառատոնի պաշտոնական կայքէջը պատրաստ է. առաջիկա մեկ ամիսը www.armsciweek.am հասցեն կօգնի գիտությամբ հետաքրքրվողներին գտնել փառատոնի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան:

www.armsciweek.am կայք այցելելով՝ հնարավոր է մեկ հարթակում ստանալ Գիտության շաբաթվա վերաբերյալ բոլոր հարցերի ամենաստույգ և համապարփակ պատասխանները: 

Երևանի Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնի, ապակենտրոն միջոցառումների փաթեթների, աջակիցների և մասնակիցների ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կայքից: 

Կայքից հնարավոր է նաև ներբեռնել տարիքային բոլոր խմբերի համար ստեղծված միջոցառումների փաթեթները:

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։

Առաջին համազգային «Գիտության շաբաթ»-ն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաև միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։

 

  • Կիսվել: