երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գիրք նվիրելու օրը Գրականության և արվեստի թանգարան կարելի է մուտք գործել տոմսի փոխարեն գրքով

Գիրք նվիրելու օրը Գրականության և արվեստի թանգարան կարելի է մուտք գործել տոմսի փոխարեն գրքով

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Գրականության և արվեստի թանգարանը կարելի է մուտք գործել գրքով։ 

Գրականության և արվեստի թանգարանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։

«Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Գրականության և արվեստի թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին»,- հայտնում են թանգարանից։

  • Կիսվել: