հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղրիմում Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանում

Ղրիմում Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանում

Ղրիմում ընթանում են հայազգի մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական գործունեությանը նվիրված ֆիլմի նկարահանումները, տեղեկացնում է sm-news.ru-ն:

Նշվում է, որ Թեոդոսիայի պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերածնված նկար» ֆորմատով: Այն  նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում եկող տարի:

«Այվազովսկի. հանճար և ծով»  աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը լինելու է երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն:

Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ:  
Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:

 

  • Կիսվել: