հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ հրատարակվել է նրա անտիպ նամակների առաջին հատորը

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ հրատարակվել է նրա անտիպ նամակների առաջին հատորը

Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ,  Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել  «Նամականի» գրքի առաջին հատորը: Գրքում զետեղվել են Ալիշանի 1840-1870 թվականներին գրած անտիպ նամակները, որոնք ներկայացնում են նրա գիտագրական, ստեղծագործական և Մխիթարյան միաբանությունում ծավալած գործունության ընթացքը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում

  • Կիսվել: