ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բեռլինում Ցեղասպանության 110- ամյա տարելիցի առիթով մշակութային մեծ ցուցադրություն է սպասվում

Բեռլինում Ցեղասպանության 110- ամյա տարելիցի առիթով մշակութային մեծ ցուցադրություն է սպասվում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնը 100 + 10 – ARMENIAN ALLEGORIES խորագրով փառատոն է կազմակերպել, որը տեւելու է ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 31-ը:

Փառատոնը նվիրված է ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնպես էլ՝ Արցախի կորստին, վերջին տարիների իրադարձություններին: Փառատոնը ներառում է արվեստի մի քանի ուղղություններ՝ երաժշտություն, գրականություն, թատրոն, կինո…

«Հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, որն ինքն իրեն աշխարհի քաղաքացի էր համարում, ասում էր, թե իր վրեժն աշխարհից լուծում է սիրով: Այդ սերը դրված է նաեւ արվեստագետների գործերի հիմքում՝ լուսանկարներում, ֆիլմերում, բեմադրություններում եւ երաժշտության մեջ, որոնք կներկայացվեն 100 + 10 – ARMENIAN ALLEGORIES փառատոնում»,- ասվում է Մաքսիմ Գորկու թատրոնի կայքէջում՝ փառատոնին նվիրված բաժնում :

 

  • Կիսվել: